Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը![]() 29 մարտի 2013 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ: Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |