ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով![]() 29 մարտի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 131.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 70%-ով և 58.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%-ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.1%-ով կամ 16.2 մլրդ դրամով: 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 2.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.8 մլրդ դրամ, հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |