Այսօր Երեւան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը31 հոկտեմբերի 2005 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը: Այցը կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էին հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, հոկտեմբերի 31-ին Անն-Մարի Լիզինը կհանդիպի ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Անն-Մարի Լիզինին կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` եղեռնի զոհերի հուշարձանին: Նոյեմբերի 1-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ «Խորհրդարանը ու խորհրդարանական համակարգերի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» համաժողովին, ապա` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստին եւ տոնական համերգին: Բացի այդ նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի, Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ: Նոյեմբերի 2-ին պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |