Սուրբ Զատկի պատարագից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց Գանդիի հայտնի խոսքով. «Նախ նրանք մեզ անտեսում են, հետո` ծաղրում, դրանից հետո` հարվածում, իսկ վերջում մենք հաղթում ենք: Սա վերաբերում է նաև մեր պայքարին»: Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է, որ կամ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ ներկայացնի, կամ նոր նախագահական ընտրություններ անցկացնի, կամ էլ` ժողովրդի հետ կիսի իշխանությունը: Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ սա պաշտոնակռիվ չէ: «Մինչ օրս մեր շրջահայաց առաջարկին իշխանությունը համաձայնություն, բովանդակային պատասխան չի տվել: Նրանք են ապրել գործարքներով, իշխանատենչությամբ: Այս ժողովուրդն ուզում է մի բան. մեր հայրենիքի ազատությունը, փրկությունը և ապագան: Ժողովրդի հետ պետք է պայքարը տանենք բոլոր հնարավոր ճանապարհներով»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:ՐաֆֆիՀովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 18-ից հետո ստացել է ժողովրդի լիազորությունն ու պատգամը և մի անգամ էլ ցանկանում է ստանալ` պայքարն առաջ տանելու համար: Նա կոչ արեց մեկ րոպե լռությամբ հիշել, որ այսօր Հիսուս Քրիստոսի խաչվելու օրն է, ապա հայտարարեց, որ Սուրբ Հարության պատարագից հետո կդադարեցնի հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց կազդուրվելու պատրաստվելու են ապրիլի 9-ին: Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից անցնելու է սահմանից սահման, այցելելու է տարբեր բնակավայրեր, որպեսզի ապրիլի 9-ի համար քաղաքացիական բանակ հավաքի: Առաջին այցը կլինի Կապան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |