Հավակնորդների մրցաշար. 6 ժամ տևած պարտիայում Լևոն Արոնյանը զիջեց Վլադիմիր Կրամնիկին![]() 29 մարտի 2013 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարը թևակոխել է վճռորոշ փուլ, յուրաքանչյուր տուր չափազանց կարևոր է շախմատիստների համար: Այսօր ընթանում են 12-րդ տուրի պարտիաները, և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան): Մեկ տուր առաջ էին շախմատիստները մրցաշարային աղյուսակում փոխվել տեղերով` Արոնյանը նահանջել էր 3-րդ տեղ, իսկ Կրամնիկը` բարձրացել 2-րդ: Ուստի այս պարտիայից շատ բան էր կախված: Մոտ ժամ տևած խաղում Արոնյանը զիջել է 62-րդ քայլին: Կրամնիկը վաստակել է 8 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Շախմատիստները հանդիպել էին նաև մրցաշարի 5-րդ տուրում և ոչ ոքի էին խաղացել: Առաջինը ելույթն ավարտել են Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որոնք կիսել են միավորները: Մյուս պարտիաները, որում խաղում են Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) զույգերը, շարունակվում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |