Ա.Բաղդասարյան. Եվրաինտեգրումը Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկն է31 հոկտեմբերի 2005 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելգիական խորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային քաղաքականությանը եւ եվրաինտեգրման գործընթացներին առնչվող հարցեր: Աժ նախագահը հյուրի խնդրանքով նրան իրազեկեց հայաստանյան քաղաքական կյանքի կարեւոր իրադարձությունների մասին` նշելով, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն նշանակված է եւ դրական արդյունքը կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարական բարեփոխումների խորացման համար: Նրա խոսքերով, եվրոպական ինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար, իսկ այդ ճանապարհին օգտակար է բելգիական փորձի ուսումնասիրությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը կարող է մեծապես նպաստել եվրոպական ինտեգրման խորացմանը: Քննարկվեց նաեւ տարածաշրջանային կապերի հաստատման եւ 2006-ին Բելգիայի մասնակցությամբ տարածաշրջանային կոնֆերանսի անցկացման հնարավորությունը, որտեղ կքննարկվեն ռեգիոնալ կապերի հաստատման հարցեր: Անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին: Անն Մարի Լիզինն առաջարկեց աջակցել 2006-ի հունվարին Բրյուսելում Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը, որի օրակարգում կլինեն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Աժ նախագահը նշեց, որ ինքը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ գտնում է, որ եղած հիմնահարցերը պետք է քննարկվեն բաց ու հրապարակային: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց տարածաշրջանային տնտեսական ծրագրերում բոլոր երկրների հավասար մասնակցությունը եւ այդ հարցերում Եվրամիության աջակցությունը` կրկնակի ստանդարտները բացառելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |