Յաիր Աուրոն. Քնեսեթից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը30 մարտի 2013 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը: Նա հիմնավորել է.«Դրա համար բավական հիմք են ստեղծում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի հետ խնդիրները և, իհարկե, որովհետև Հոլոքոստ տեսած Իսրայելի կառավարությունն է: Այնտեղ շատերի համար է կարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթների ընդհանրությունը»: Պատմաբանը նշում է, որ Կառավարությունից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ դրան: Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքները, հետևաբար, հայացքներն են փոխվում: Իսկ գիտելիքների մասով հենց Յաիր Աուրոն է անգնահատելի աշխատանք կատարել: Նրա նախաձեռնությամբ է Իսրայելի բաց համալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվել: Առաջին տարվա 10 ուսանողի փոխարեն, հարցնում է PanARMENIAN.Net ի թղթակցին. - Հաջորդ տարի քանի՞սը եկած կլինեն: - 30՞: - Ավելի շատ: 100: Իսկ հիմա՞: - Կրկնակի՞ն: -1500: Այո, իսկապես անհավատալի է: Բայց Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչել Ցեղասպանությունը նաև մեկ այլ պատճառով` ընդամենը Թուրքիային վնասելու համար, - ասում է գիտնականն ու ավելացնում, որ այս շրջանում, երբ հարաբերությունները լարված են, վերջինը բացասական պատճառ է համարում: Պատմաբանը նշում է նաև, որ. «Արդեն մի քանի տարի է հարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվում, հենց հիշատակի օրերին, բայց երկակի ստանդարտներ են կիրառվում` Իսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկները մերժվել են»: Այնուամենայնիվ, այս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջին ձեռքբերումն այն էր, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, հարցը չի քննարկվում Անվտանգության կոմիտեում, որտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանա հետևել դրանց ընթացքին», - նշում է պրոֆեսորն ու ավելացնում, որ ինքն էլ մեզ պես անհամբեր նորությունների է սպասում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |