Իրանի նախագահը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի 30-ին ընդունել է Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների հինգ պատգամավորներին, որոնք ներկայացրել են իրենց համայնքներին հուզող խնդիրները: Հյուսիսային եւ հարավային իրանահայության պատգամավորները, շնորհակալություն հայտնելով Մահմուդ Ահմադինեժադին` նախագահական ընտրությունների շեմին Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու եւ դատապարտելու պատրաստակամության համար: ԻԻՀ նախագահը նշել է, որ նման հանցագործությունները պախարակելի են եւ դատապարտման արժանի անկախ նրանից, թե որ ժողովրդի հանդեպ են կատարվել, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---