Հայաստանի խորհրդարանը նոր հայեցակարգ է մշակում գիտության ոլորտի համար31 հոկտեմբերի 2005 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Ֆինլանդիա բարեկամության պատգամավորական խումբը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հայաստան-Ֆինլանդիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Արարատ Մալխասյանը ծանոթացրեց հյուրերին ԱԺ գործունեությանն ու կանոնակարգին. զուգահեռներ անցկացվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ: Հանդիպման ընթացքում խոսվեց գիտության եւ կրթության բնագավառի հիմնախնդիրների մասին, կարեւորվեց երկու երկրների միջեւ փորձի փոխանակումը, համատեղ գիտակրթական, մշակութային միջոցառումների կազմակերպումը: Ա.Մալխասյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը` առաջարկելով համագործակցությանը ավելի գործնական բնույթ հաղորդել: Արարատ Մալխասյանը նշեց, որ ԱԺ-ում քայլեր են ձեռնարկվում գիտության նոր հայեցակարգ մշակելու ուղղությամբ` կարեւորելով Ֆինլանդիայի գիտության կազմակերպման փորձի ուսումնասիրումը: Ազգային Ժողովի Հայաստան-Տաջիկստան բարեկամության պատգամավորական խումբը հանդիպեց Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությանը` փոխնախագահ Ուբայդուլլո Դովլատովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում փոխըմբռնումի եւ համաձայնության մթնոլորտում քննարկվեցին հայ-տաջիկական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրները, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը: Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները կարեւոր համարեցին Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումները եւ խոսելով իրենց պետության մասին` նշեցին, որ խաղաղության հաստատումը զարգացում է բերում տնտեսության ոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |