Սևակ Բալիկչիի փաստաբանը մտադիր է դիմել Եվրոպական դատարան![]() 1 ապրիլի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայազգի թուրք զինծառայող Սևակ Շահին Բալիկչիին սպանած նրա թուրք զինակից Կավանչ Աղաօղլուի հանդեպ թուրքական դատարանի դատավճիռը՝ 4 տարի 5 ամիս ազատազրկումը, որից նա բանտում կանցկացնի միայն 2 տարին, չի գոհացրել Բալիկչիի ընտանիքին, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին: Ինչպես հայտնում է «Ակոս» թերթը, ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավյուրտը հայտարարել է, որ նրանք մտադիր են բողոքարկել դատավճխռը: Փաստաբանը նշել է, որ վկաների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: «Սա ակնհայտ է դառնում համադրման արդյունքում: Երևում է, որ ցուցմունքները ձեքռ են բերվել բռնի միջոցներով»,-ասել է նա: Խալավյուրտն ասել է, որ դատավճիռը կդիտարկվի Վերաքննիչ դատարանում, որից հետո նրանք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սևակ Բալիկչին սպանվեց 2011թ. ապրիլի 24-ին՝ զորացրվելուց 23 օր առաջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |