Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն իր ելույթն ավարտեց Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ հաղթանակով![]() 1 ապրիլի 2013 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լոնդոնում կավարտվի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի թագի համար պայքարել Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Հաղթողի կոչման համար պայքարում են Կրամնիկն ու Կարլսենը: Ցավոք մրցաշարի վերջնամասն այդքան էլ հաջող չէր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար, որը մի քանի պարտիաներում զիջեց և մրցաշարային աղյուսակում նահանջեց: Վերջին տուրում նա հանդիպեց Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ: 35-րդ քայլին Արոնյանը հասավ առավելության, սա նրա երկրորդ հաղթանակն էր ադրբեջանցու նկատմամբ այս մրցաշարում: Նա վաստակեց 8 միավոր և առայժմ 3-րդ տեղում է: Իրենց պարտիան վարտել են նաև Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որոնք ոչ ոքի են խաղացել: Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) հանդիպումները շարունակվում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |