Օրհան Փամուկ. Թուրքիան պետք է ընտրություն կատարի «խաղաղության» եւ «ազգայնամոլության» միջեւ

PanARMENIAN.Net - «Ես քննադատում եմ Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ես կլքեմ Թուրքիան, եթե ազգայնականությունը կամ իսլամականությունը սկսեն գլուխ բարձրացնել Թուրքիայում»,-հայտարարել է թուրք գրող Օրհան Փամուկը` իր նոր «Ստամբուլ» գիրքը ներկայացնելով գերմանացի ընթերցողներին: Նա նշել է, որ եթե Եվրամիությունը պահպանի Թուրքիայի նկատմամբ իր ներկայիս դիրքորոշումը, ապա ԵՄ «պատասխանատու է թուրք քաղաքացիների շրջանակում բարձրացող ազգայնականության համար»: «Ես սա համարում եմ բացասական զարգացում: Եթե այս ծայրահեղ ազգայնամոլության, ծայրահեղ իսլամականացման եւ կամ քաղաքացիական կյանքին զինվորականության միջամտության դեպքում ես լքելու եմ Թուրքիան եւ ապրելու եմ մեկ այլ երկրում»,- հայտարարել է Փամուկը: Փամուկը հույս է հայտնել, որ Թուրքիան տեղ կզբաղեցնի ԵՄ կազմում. «Ես Եվրամիությունը պատկերացնում եմ «խաղաղության» խորհրդանշով, եւ Թուրքիան պետք է ընտրություն կատարի «խաղաղության» եւ «ազգայնամոլության» միջեւ: Լիահույս եմ, որ Թուրքիան կընտրի «խաղաղությունը»,- հայտարարել է թուրք գրող Օրհան Փամուկը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---