Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է![]() 2 ապրիլի 2013 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 1897թ. ապրիլի 2-ին Էրզինջան քաղաքից ոչ հեռու ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ժոողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը: 1921թ. Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը բոլորի աչքի առաջ գնդակահարեց Թալեաթ փաշային և հանձնվեց ոստիկանությանը: Սպանվածը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարն էր, որը հայտնի է որպես հայ ժողովրդի դահիճ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: Բեռլինի դատարանը, ուսումնասիրելով գործն ու կոտորածը վերապրած վկաների ցուցմունքները, արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին ու ազատ արձակեց նրան դատարանի դահլիճում: Թալեաթ փաշայի սպանությունը «Նեմեզիս» օպերացիայի առաջին գործողությունն էր, որն ի կատար ածեցին ՀՅԴ հայ վրիժառուները: Երկու տարվա ընթացքում սպանվեցին Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչները: Սողոմոն Թեհլերյանը մահացավ ԱՄՆ-ում, 1960թ. մայիսի 23-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |