Բռնցքամարտիկ Նոել Գևորը ժամանել է Հայաստան![]() 2 ապրիլի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Գերմանահայ բռնցքամարտիկ Նոել Գևորը (Նորայր Միքայելյան) ժամանել է Հայաստան, որտեղ վերջին անգամ եղել էր 2001 թվականին: «Ես Երևանից Գերմանիա եմ տեղափոխվել 4 տարեկանում և 12 տարեկանից զբաղվում եմ բռնցքամարտով: Ես միշտ հիացել եմ բռնցքամարտիկ Խորեն Գևորի մենամարտերով, և քանի որ նրա հետ եմ արդեն 10 տարի, որոշեցի ես էլ բռնցքամարտով զբաղվեմ»,- ասաց Գևորը: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է արդեն երկու տարի և անցկացրել է 7 մենամարտ, որից 5-ում հաղթել է նոկաուտով: «Ես առայժմ անցկացնում եմ վեց ռաունդանոց մենամարտ և մտադիր եմ արդեն մյուս տարվանից ունենալ տիտղոսի համար մենամարտ: Այս տարի նախատեսում եմ մայիսին և հունիսին կրկին մենամարտ անցկացնել և ռաունդների քանակը աստիճանաբար հասցնել 10-ի»,- ավելացրեց բռնցքամարտիկը: 22-ամյա Գևորը ստանում է նաև իրավաբանի մասնագիտություն, սակայն համոզված է, որ իր ապագան բռնցքամարտն է. «Իմ նպատակը` առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |