ՎիվաՍել-ՄՏՍ-ը Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորն է![]() 2 ապրիլի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության մամուլի ծառայությանից հայտնում են, որ ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետև կիրականացվի նաև Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով և բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ: Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են «The Voice» նախագծի ռուսական տարբերակի` «Голос»-ի մասնակիցները: Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով և մասնակիցների թվով նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային և այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում: Jazz Parking-ը «The Voice» ծրագրի հետ համագործակցում է թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր և երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |