ՀԲԸՄ-ն նոր երկարաժամկետ ծրագիր է նախաձեռնում Արցախում![]() 2 ապրիլի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀԲԸՄ-ն նախաձեռնում է նոր երկարաժամկետ ծրագիր ԼՂՀ-ում 575 հազար ԱՄՆ դոլարի հանձնառություն Հայաստանի ամերիկյան համալսարանինª համատեղ ծրագրի իրականացման համար, ասվում է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ: Հոկտեմբեր 2012-ին, Հայաստանում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ Ընդհանուր ժողովի օրերին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից իրագործելի կրթական և մշակութային մի նախաձեռնության մասին: Այսօր արդեն աշխատանքներ են տարվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական և արվեստի կենտրոնիª ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ: Այս բազմակողմանի ու աշխույժ նախաձեռնությունը ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային թե գյուղական համայնքներում: Կենտրոնն սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին և այլ անձանց, նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաև ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում և այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ: Բացի այդ, կենտրոնն առաջարկելու է նաև երաժշտության, կառավարման և զբոսաշրջության զարգացման դասընթացներ: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «ՀԲԸՄ Միությունը գոհունակությամբ է հայտարարում Լեռնային Ղարաբաղում նոր ծրագրի մասին: Մենք համոզված ենք, որ որևէ ազգի զարգացման հիմնական գործոնները կրթությունն ու մշակույթն են: ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրը դառնալու է ուսումնական գործունեության կենսունակ մի կենտրոն, որը նոր հնարավորություններ է տալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր խավերին՚: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր հերթին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում կրթությանը առաջնահերթություն տալու ՀԲԸՄ-ի նախաձենռությունը: Իրագործելու համար այս հանդուգն նախաձեռնությունը, ՀԲԸՄ-ն փետրվարին համաձայնագիր ստորագրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որով համալսարանն իր Extension Program կրթական հատուկ ծրագրի միջոցով զարգացնելու է Շարունակական դասընթացների (Continuing Education Program CEP) ծրագիրը: Այս ծրագիրը ժամանակավորապես գործելու է Ստեփանակերտում, մինչև ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի կառուցումը, որն ակնկալվում է, որ կսպասարկի մի քանի հարյուր ուսանողի: ՀԱՀ-ի Շարունակական դասընթացների ծրագրի իրագործմանն աջակցելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հանձն է առել տրամադրել 575 հազար ԱՄՆ դոլար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |