Բաշար Ասադ. Մարդկանց առևանգողները կենթարկվեն մահապատժի![]() 2 ապրիլի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել մարդկանց առևանգելու համար սահմանված պատիժը խստացնելու մասին, հայտնել է Սիրիայի նախագահի մամլո ծառայությունը: «Յուրաքանչյուրն, ով մարդ է առևանգում կդատապարտվի ցմահ աշխատանքների, իսկ առողջությանը վնասելու, բռնաբարության կամ առևանգվածի մահվան դեպքում առևանգողին մահապատիժ է սպառնում»,-ասվում է հրամանագրում: Ապստամբների կողմից հսկվող տարածքներում մարդկանց զանգվածային առևանգումներ են գրանցվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |