ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփել են 2012թ. գործունեության արդյունքները![]() 2 ապրիլի 2013 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը և 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջև դրված խնդիրները: Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, և որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության և նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման և հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից և լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք և բարոյական, և իրավաքաղաքական բոլոր հիմքերը: Բակո Սահակյանը կարևոր է համարել նաև արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ գերատեսչության առջև ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |