ԵԱ մասնակցելու են երեք երիտասարդ հայ ծանրորդներ

ԵԱ մասնակցելու են երեք երիտասարդ հայ ծանրորդներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-14-ը Տիրանայում կայանալու է Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալու երիտասարդ ծանրորդներով, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը:

Եվրոպական ստուգատեսում հանդես են գալու պատանիների աշխարհի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Հայկ Հակոբյանը, որոնք երկուսն էլ ելույթ են ունենալու գերծանրքաշային կարգում:

«Մենք նպատակահարմար ենք գտել, որ մեր երիտասարդ ծանրորդներին հնարավորություն տանք ցույց տալ իրենց ուժերը: Նրանք մեզ վստահություն են ներշնչել: Մենք նպատակ ունենք մինչև 2016 թվականի Օլիմպիական խաղերը 2-3 լավ ծանրորդներ պատրաստել»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով, ավելի փորձառու ծանրորդները վնասվածքներից ամբողջովին չեն ապաքինվել, այդ պատճառով էլ այս անգամ հավաքական չեն հրավիրվել: Պողոսյանը նաև ավելացրել է, որ նրանք հնարավորություն կստանան մասնակցել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---