Կ.Միրզոյան. ԼՂ խնդրի կարգավորման գլխավոր խոչընդոտը Բաքվի ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշումն է![]() 2 ապրիլի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Արցախը 2013 թ. կշարունակի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավման և միջազգային հանրությանը Արցախի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկություն ներկայացնելու ուղղությամբ: Այս մասին ասված է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 2012 թ. զեկույցում: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, որ 2012թ. գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններն էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական կարգավորումը և Արցախի միջազգային ճանաչումը: Արձանագրելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ պաշտոնական Բաքվի ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշումը: Միևնույն ժամանակ նախարարն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում դրական գործընթացներին: Ավելացնենք. որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012 թ. գերատեսչության գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2013թ. նախատեսվող աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |