Է.Մամեդյարով. Պրահայի գործընթացը մարմնավորում է հակամարտության կարգավորման ուղիները 2 նոյեմբերի 2005 - 13:35 AMT PanARMENIAN.Net - «Պրահայի բանակցային գործընթացը մարմնավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ-ի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով կոմիտեի փոխնախագահ Էդուարդ Լինտների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, «սկզբում պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքները, այնուհետեւ քննարկվեն մի շարք տարրեր, ներառյալ փախստականների եւ վերաբնակեցված անձանց վերադարձը, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը»: Վերը նշված բոլոր հարցերը, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, «բարենպաստ հող կնախապատրաստեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն օրինական ճանապարհով որոշելու համար»: «Այսօրվա դրությամբ կայունությունը եւ խաղաղությունը ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլ նաեւ ողջ Կովկասի տարածաշրջանում առաջին հերթին բխում է Ռուսաստանի պետական շահերից»,-գտնում է Է.Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |