Բ.Շրայներ.«Ես կցանկանայի, որ ձեր ժողովուրդը քվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին» 2 նոյեմբերի 2005 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողվի փոխնագահ Բերնար Շրայները հերքել է Հայաստանի ընդդիմության մեղադրանքները, թե եվրոպացի պաշտոնյաների արտահայտած դրական կարծիքները Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միջամտություն են Հայաստանի ներքին գործերին: «Մենք էլ Ֆրանսիայում հաճախ հիմնվում ենք օտարների խորհրդի վրա: Սա պետք է ընդունել ոչ թե իբրեւ քարոզչություն, այլ ընդամենը որպես խորհուրդ», - հայտարարել է նա: ԵԽԽՎ փոխնախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե Հայաստանին առաջիկայում կհաջողվի վերականգնել կորցված ժողովրդավարության հիմքերը. «Կցանկանայի, որ ձեր ժողովրդի մեծ մասը կողմ քվեարկի հանրաքվեին: Ես տեսա ազատ ընտրություններ անցկացնելու կամք հատկապես Արթուր Բաղդասարյանի եւ Տիգրան Թորոսյանի մոտ»,-ամփոփել է Բ.Շարյները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |