Հայաստանը հետագայում ևս հավասարակշիռ քաղաքականություն կվարի ԵՄ և Եվրասիական միության հարցում

Հայաստանը հետագայում ևս հավասարակշիռ քաղաքականություն կվարի ԵՄ և Եվրասիական միության հարցում

PanARMENIAN.Net - Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հավասարակշռված քաղաքականությունը թույլ է տալիս Հայաստանին ապահովել ազգային անվտանգությունն ու պաշտպանել տնտեսական շահերը: Խոսքն այն մասին է, որ գերտերությունները մեր երկիրը դնում են ընտրության առջև՝ ինտեգրվել ԵՄ-ին և միանալ ազատ առևտրի մասին պայմանագրին կամ միանալ Եվրասիական միությանն ու անդամակցել Մաքսային միությանը:

Ինչպես ապրիլի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, այդ երկու բանակցային գործընթացներն այսօր զուգահեռ են ընթանում: Ըստ նրա, Մաքսային միության համատեքստում Հայաստանը կարող է ստանալ սահմանափակ իրավունքներով անդամի կարգավիճակ: Սակայն, աշխատանքային խմբի առջև բարդ խնդիր է կանգնած. կհամաձայնի արդյո՞ք Մաքսային միությունը ԼՂՀ անդամակցությանը: Բանն այն է, որ երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի ու ԼՂՀ միջև չկա պաշտոնական սահման, և կկարողանա՞ն արդյոք այդ սահմանի ՀԱԿ-ը հատող ապրանքները օգտվել Մաքսային միության հնարավորություններից:

Ինչ վերաբերում է ինտեգրմանը ԵՄ հետ, ապա ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսվում է աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Բրյուսելում Ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---