ԼՂՀ նախագահը կարևորում է Արցախում Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասընթացների ծրագրի մեկնարկը

ԼՂՀ նախագահը կարևորում է Արցախում Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասընթացների ծրագրի մեկնարկը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և գիտության ոլորտներին: Այս համատեքստում նախագահ Սահակյանը չափազանց կարևորել է Ստեփանակերտում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը` այն արժևորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:

Հանդիպման մասնակցում էին ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---