ԱԱԾ. Վարդան Սեդրակյանի կալանքը չի երկարաձգվելու![]() 3 ապրիլի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող երկու քաղաքացիների կալանքը ԱԱԾ միջնորդությամբ երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին: Արծվին Բաղրամյանը հիշեցրեց, որ Վարդան Սեդրակյանին երկու ամսով կալանավորել էին մարտի 5-ին և ժամկետը դեռ չի լրացել: «Ժամկետը լրանալուց հետո միայն, եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է դիմել դատարան, երկարաձգելու համար»,- ասաց Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |