ԲՀԿ-ն ֆինանսապես կօգնի՞ ՀԱԿ-ին. Ա.Մուսինյանը լուրն անլուրջ է համարում

ԲՀԿ-ն ֆինանսապես կօգնի՞ ՀԱԿ-ին. Ա.Մուսինյանը լուրն անլուրջ է համարում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, որոշել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն ցուցաբերի ՀԱԿ-ին:

«Երկու ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ պարզվել է, որ ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանալու լիարժեք քարոզարշավ անցկացնել, Ծառուկյանը որոշել է օգնել նրանց»,- այսօրվա համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

PanARMENIAN.Net ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, ով պատասխանեց, որ «նման անլուրջ լուրերը չի մեկնաբանում»:

 Ուշագրավ
---