Ադրբեջանցիների մեծ մասը կողմ է ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) սոցիոլոգիական հարցում է անցկացրել այդ երկրի մայրաքաղաքի 2515 բնակիչների շրջանում: Հարցման ժամանակ տրվել է մեկ հարց` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ո՞ր ուղին եք հնարավոր համարում»: Հարցման ենթարկվածները պետք է պատասխանեին ընտրելով առաջադրված երեք տարբերակներից մեկը`«ռազմական ճանապարհով», «խաղաղ ճանապարհով» եւ «դժվարանում եմ պատասխանել»: Հարցմանը մասնակցել են 1558 երիտասարդներ, 758 միջին տարիքի մարդիկ եւ 188 մեծահասակներ: Հարցման ենթարկվածների 58 տոկոսը գտնում է, որ խնդիրը պետք է լուծել ռազմական ճանապարհով, իսկ 25 տոկոսը` խաղաղ ճանապարհով: Հարցվածների 17 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհի կողմնակիցների մեծամասնությունը` 60 տոկոսը մեծահասակներ են: Երիտասարդների 48 տոկոսը եւ միջին տարիքի մարդկանց 56 տոկոսը գերադասել են խնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Երիտասարդների 24 տոկոսը, միջին տարիքի մարդկանց 25 տոկոսը եւ մեծահասակների 26 տոկոսը գտնում են, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---