Ղարաբաղյան կարգավորումը բխում է ԱՄՆ շահերից, գտնում է ամերիկացի փորձագետը![]() 4 ապրիլի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարը կարող է ավելին անել ղարաբաղյան կարգավորման համար, գրում է Washington Times-ում քաղաքագետ Ալեքսանդր Պետերսենը «Համաշխարհային կղզի. Եվրասիական աշխարհաքաղաքականությունն ու Արևմուտքի ճակատագիրը» հոդվածում: Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորումը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ այն կարող է ցանկացած պահի ապակայունացնել Իրանից դեպի հյուսիս ընկած և Թուրքիայում ՆԱՏՕ-ի սահմանների հարևանությամբ գտնվող տարածքը: «Հակամարտության օջախը գտնվում է Կասպիից դեպի Եվրոպա գնացող էներգետիկ ուղիների անմիջական հարևանությամբ: ԱՄՆ-ն տասնամյակներ է ծախսել, լոբբինգի ենթարկելով տրանսպորտային միջանցքների ստեղծումը Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ու Իրանի միջև: Հակամարտության վերսկսումը կարող է սպառնալիքի տակ դնել զորքերի դուրս բերումն Աֆղանստանից»,-գտնում է Պետերսենը: Ըստ հոդվածագրի, չկարգավորման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ կարգավորումը ձգձգվի: «Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է և խորը ռազմավարական շահեր ունի Կովկասում իր ռազմական ուժերին սատարելու համար: Ռուսաստանը պահպանում է ռազմակայանը ՀՀ տարածքում, ռուսական զորքերը պարեկում են Հայաստանի սահմանը, իսկ ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի տնտեսության մեծ մասը՝ ներառյալ էներգետիկ հատվածը: Պետքարտուղար Քերիի ծանոթությունը հակամարտությանը հնարավորություն կտա ԱՄՆ-ին մշակել ղարաբաղյան կարգավորման ավելի լավ ծրագիր»,-գրում է Պետերսենը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |