Վիշվանաթան Անանդ. Լոնդոնի մրցաշարը, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ![]() 4 ապրիլի 2013 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Շախամտի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) խոստովանել է, որ հավակնորդների վերջին մրցաշարը Լոնդոնում, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ: «Բազմաթիվ սյուժետային շրջադարձերը լարվածության մեջ էին պահում հանդիսատեսին մինչև վերջին պահը: Շատ եմ ցավում Կարմնիկի համար. 13-րդ տուրից հետո ես կարծում էի, որ հենց նա է արժանի հաղթանակի: Ամեն օր նա նոր գաղափարներ էր ցուցադրում ու փայլուն խաղաց, այն դեպքում, երբ Կարլսենն արեց այն, ինչ միշտ է անում, և դրանում շատ լավ դրսևորեց իրեն»,-Անանդի խոսքերն է մեջբերում chesspro.ru-ն: Հավակնորդների մրցաշարում հաղթող դուրս եկավ վարկանիշով ֆավորիտ Մագնուս Կարլսենը, որը կիսեց առաջին տեղը Կրամնիկի հետ և հաղթեց լրացուցիչ ցուցանիշներով: Շախմատային թագի համար նա կպայքարի Անանդի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |