«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ում այսուհետ կարելի է ձեռք բերել ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր![]() 5 ապրիլի 2013 - 11:22 AMT PanARMENIAN.Net - «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն իր կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: AED-ով բանկային չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք AED: «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ կողմից վերոհիշյալ չեկերի տրամադրման միջնորդավճարը կազմում է մեկ չեկի համար 7 հազ. ՀՀ դրամ: Չեկատերը չեկի գումարը կարող է ստանալ HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերից առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով չեկը և անձը հաստատող փաստաթուղթը: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր` վճարելով ընդամենը 0.1% min 5000 ՀՀ դրամ միջնորդավճար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |