Լեռնային Ղարաբաղում կայանալիք մայիսյան միջոցառումների ցանկը![]() 5 ապրիլի 2013 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Շուշիի Սբ.Ամենափրկիչ եկեղեցում բանակի կազմավորման ու Շուշիի ազատագրման առթիվ պատարագ է մատուցվելու:Մայիսի 7-ին կրթության և գիտության նախարարության և բանակի հրամատարության ներկայացուցիչներն ուսումնական հաստատություններում արիության դասեր են անցկացնելու: Նույն օրը պարգևներ են հանձնվելու Պաշտպանության բանակում: Այդ օրը նաև Ազգային ժողովի, կառավարության և հասարակական կազմակերպությունների անդամներն ինչպես նաև բանակի հրամանատարության ներկայացուցիչներն այցելելու են զորամասեր: Իսկ մինչ այդ Ստեփանակերտում բացվելու է լուսանկարների ցուցահանդես: Մայիսի 8-ին բացվելու է Ստեփանակերտի երրորդ դպրոցը, նախագահական նստավայրում անցկացվելու է պարգևատրման արարողություն, իսկ երեկոյան կայանալու է նախագահի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն: Մայիսի 9-ը կսկսվի հիշատակի արարողությունից: Նախատեսվում են պսակադրություններ Ստեփանակերտում` մարշալ Հ.Բաղրամյանի, Ն.Ստեփանյանի և Ա.Ղուլյանի հուշարձաններին, ինչպես նաև հուշահամալիրում: Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով զինվորակայն շարասյուններ են անցնելու: Ծաղիկներ են տեղադրվելու Շուշիի ճանապարհին` Տանկ հուշարձանի մոտ, բերդաքաղաքում` Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նույն օրը Շուշիում բացվելու է կերպարվեստի թանգարանը, իսկ Ստեփանակերտում` Արցախի ազատամարտիկների միության շենքը: Երեկոյան Վերածննդի հրապարակում անցկացվելու են տոնական համերգ ու հրավառություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |