Աթենքում մտադիր են մզկիթներ կառուցել![]() 5 ապրիլի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Աթենքում կենտրոնական մզկիթի կառուցումը ճանապարհ է հարթում Հունաստանի մայրաքաղաքի ամեն մի շրջանում մեկ կամ երկու մզկիթի կառուցման համար, հայտարարել է Աթենքի քաղաքապետ Յորգոս Կամինիսը քաղխորհրդի նիստում: Այդպիսով, Աթենքում կարող են մեկ տասնյակից ավելի մզկիթներ հայտնվել, գրում է «Էթնոս» թերթը: Աթենքը միակ եվրոպական երկիրն էր մնում, որտեղ մզկիթներ չկային: Քաղաքում կան հարյուրավոր ապօրինի աղոթատներ: Արդեն հայտնի է, որ Աթենքի մզկիթը ոչնչով չի հիշեցնի օսմանյան մզկիթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 1832թ. Օսմանյան կայսրությունից անկախության հռչակումից ի վեր Հունաստանի կառավարությունը թույլ չէր տալիս մզկիթների կառուցումը երկրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |