Ապրիլի 19-ին Բոստոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 19-ին Բոստոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Բոստոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: 28 տարի շարունակ Մասաչուսեթսի հայ համայնքի անդամները հավաքվում են Բոստոնում՝ Ներկայացուցիչների պալատում, ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում են նաև նահանգի օրենսդիրները:

Միջոցառման հիմնական զեկուցողը կլինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2006-2008թթ.:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---