Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման հաշիվը 1:1 է![]() 6 ապրիլի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Արգենտինանցի թենիսիստ Խուան Մոնակոն հավասարեցրել է հաշիվը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղում: Մոնակոն երկրորդ խաղում հաղթել է Ժիլ Սիմոնին: Մոնակոն հաղթել է երեք սեթում՝ 7:6, 6:2, 6:4, իսկ խաղը տևել է 2 ժամ 30 րոպե: Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման հաշիվը 1:1 է: Առաջին մենամարտում Ցոնգան հաղթել է Բերլոկին: Այսօր Դավիթ Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ զուգախաղում կպայքարի Ժուլիեն Բենետոյի և Միշել Լլոդրայի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |