Ադրբեջանը պատերա՞զմ կսկսի Սոչիի օլիմպիադայից հետո

Ադրբեջանը պատերա՞զմ կսկսի Սոչիի օլիմպիադայից հետո

PanARMENIAN.Net - «Ես կողմ եմ քաղաքական խնդիրների բացառապես խաղաղ կարգավորմանը: Սակայն, լինելով ռազմական քաղաքագետ, ես գալիս եմ այն եզրակացության, որ պատերազմն Ադրբեջանի ու Հայաստանի միջև անխուսափելի է: Ինչո՞ւ: Թուլանում է միջազգային միջնորդների ազդեցությունը խաղաղ գործընթացի վրա: Ադրբեջանը մշտապես ավելացնում է իր ռազմական պոտենցիալը»,-հայտարարել է Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:

«Այս պայմաններում տրամաբանական է, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Սոչիի օլիմպիադայից հետո: Ադրբեջանի ղեկավարությունը չի նմանվի վրացական ղեկավարությանը 2008թ. և ռազմական գործողություններ չի սկսի Օլիմպիադայի ժամանակ»,-ասել է Պերենջիևը, հայտնում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---