Փոխվել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակը![]() 6 ապրիլի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ուրբաթ օրը իր վերջին ճեպազրույցն է անցկացրել: «Այս աշխատանքը մեծ պատիվ էր ինձ համար, ինչպես նաև բարդ խնդիր: Ինձ դուր էր գալիս ներկայացնել պետքարտուղար Քլինթոնին, իսկ հետո պետքարտուղարի Քերինն, ինչպես նաև Պետքարտուղարությունը»,-ասել է Նուլադնը: Վիկտորիա Նուլանդին կփոխարինի 34-ամյա Ջեն Փսակին, որն մինչ այդ աշխատել է Սպիտակ տան մամլո ծառայությունում, իսկ հետո ներկայացրել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբը 2012-ի ընտրություններում: Ինքը Նուլանդը, որոշ տվյալնելով, կդառնա ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Եվրոպայի և Եվրասիայի գծով: Վիկտորիա Նուլանդը 2005-2008թթ. եղել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, իսկ Պետքարտուղարության մամլո ծառայությունը գլխավորել է 2011թ. հունիսին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |