ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է կանադահայ գործարարների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Կանադահայ գործարարների խորհրդի անդամներին` Խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ. Օսկանյանը բարձր գնահատեց գործարարների կողմից Հայաստանի տնտեսական ներուժի եւ շուկայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունն ու վստահությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ խոսակցություն Հայաստանի զարգացման հեռանկարների եւ տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ: Այդ առումով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց մի քանի գաղափարներ, որոնք կարող են համազգային քննարկան առարկա դառնալ: Կանադահայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու այդ քննարկումներին եւ ստանձնելու կոնկրետ ծրագրեր: Հայաստան կատարած այցի շրջանակներում տասներկու կանադահայ գործարարները հանդիպումներ կունենան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական պաշտոնյաների եւ գործարարների հետ: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունում եւ Զարգացման հայկական գործակալությունում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---