Թուրքիայում բողոքի ցույցեր կկազմակերպվեն «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության դեմ 9 նոյեմբերի 2005 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հզոր արհմիություններից մեկը` «Մեմուր-Սեն»-ը, որոշել է բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության, որը վերջերս համաձայնել էր փոխհատուցում տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: «Մենք որոշել ենք հաջորդ շաբաթվանից Թուրքիայի 81 նահանգներում բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ AXA-ի: Հուսով եմ, «Աքսաի» (AXA-ի) գրասենյակների առջեւ անցկացվելիք ցույցերին կմասնակցեն հազարավոր մարդիկ», - հայտարարել է «Մեմուր-Սեն»-ի ղեկավար Ահմեդ Աքսուն, որն անցած ամիս կոչ էր արել արհմիության 200 հազար անդամներին չօգտվել AXA-ի ծառայություններից: Ֆրանսիական ապահովագրական ընկերության դեմ բողոքի ալիքը Թուրքիայում բարձրացել էր AXA-ի եւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբանների հետ` հոկտեմբերին ձեռք բերված համաձայնությունից հետո, ըստ որի, AXA-ն վերադարձնելու է մինչեւ 1915 թվականը Թուրքիայում ընկերության կողմից ապահովագրված, իսկ հետագայում Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց ապահովագրական գումարները: Ընկերությունը ընդհանուր առմամբ հատկացնելու է 17 միլիոն դոլար, որից 3 միլիոն դոլարը տրամադրվելու է Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 միլիոն դոլար հատկացվելու է դատական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զոհվածների ժառանգներին փոստով ծանուցումներ ուղարկելու եւ գործը ընդհանրապես գովազդելու համար: Ապահովագրական գումարները վերադարձնելուն հատկացվելու է 11 միլիոն դոլար: Ցեղասպանության զոհերի ժառանգների եւ ֆրանսական ապահովագրական ընկերության միջեւ ձեռք բերված համաձայնությունը քննադատող հայտարարույամբ էր հանդես եկել նաեւ Թուրքիայի բանակի կենսաթոշակային հիմնադրամը` «0յաք»-ը, որը AXA-ի հետ համագործակցում է 1999 թվականից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |