Գտնվել է հայ-ադրբեջանական սահմանին կորած ադրբեջանցու դին. մահացել է ականի պայթյունից

Գտնվել է հայ-ադրբեջանական սահմանին կորած ադրբեջանցու դին. մահացել է ականի պայթյունից

PanARMENIAN.Net - Հայտնաբերվել է 3 օր առաջ կորած ադրբեջանցի Սաբիր Քերիմովի դին` մահացել է ականի պայթյունից: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնել է մահացածի ազգականը:

3 օր առաջ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ղազախի շրջանում բնակիչներից մեկը կորել է ու հնարավոր է` հատել է սահմանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նման դեպք չի գրանցվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---