ԱՄՆ-ն չի կարծում, որ ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն միջոցն է![]() 9 ապրիլի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքին հակամարտության կողմերի հետ: Այդ մասին Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն միջոց չի համարում և կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից: Նա նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն մշտապես բարձրացնում է այդ հարցը Թուրքիայում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ: «Ճիշտ է, ես տեղեկություն չունեմ, թե արդյոք այդ երկու հարցերը քննարկվել են Ջոն Քերիի Թուրքիա այցելության ժամանակ»,-ասել է Վենտրելը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |