ՀՀ եւ Հունաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը10 նոյեմբերի 2005 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ Հունաստանում է գտնվում ՀՀ նախագահի այցի շրջանակներում, Աթենքում առանձին հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Պետրոս Մոլիվիատիսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարները մասնավորապես քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրման ընթացքը ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Առանձին խոսակցության նյութ դարձան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, հատկապես երեկ հրապարակված Թուրքիայի առաջընթացի մասին Եվրոպական հանձնաժողովի զեկույցի լույսի ներքո: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր: Նախարար Օսկանյանն իր հույն գործընկերոջը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |