Առաջիկայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը![]() 9 ապրիլի 2013 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) ապրիլի 9-ին Վիեննայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով մարտի 18-22 և ապրիլի 1-6 տարածաշրջան կատարած այցելությունների արդյունքները: Հայտարարության մեջ ասվում է, որ այցերի նպատակն էր նպաստել, որպեսզի կողմերը գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները: Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ: Լեռնային Ղարաբաղի մարտի 19-20 և ապրիլի 4-5 երկու առանձին այցելությունների ժամանակ համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Համանախագահներին իրազեկել են ընթացիկ իրավիճակի մասին շփման գծի երկու կողմում: Միջնորդները նշել են հարաբերական անդորրը շփման գծում Նովրուզի ու Զատկի տոներին և հույս են հայտնել, որ այդ իրավիճակը կշարունակվի: Համանախագահները երկու երկրների նախագահների հետ քննարկել են չվերթների իրականացման հարցը Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից: Նախագահները հաստատել են հավատարմությունը խաղաղ կարգավորմանը: ՄԽ համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության գործընթացն առաջ տանելու համար, ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |