Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը Է. Նալբանդյանին է ներկայացրել վերջին զարգացումները Սիրիայում![]() 9 ապրիլի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը դա Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսությունն է և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |