Անդրեաս Ղուկասյան. Նստացույց ենք սկսում![]() ![]() PanARMENIAN.Net - Շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների բողոքը: Ոստիկանությունը հայտարարեց, որ բողոքի ցույցն այլևս խաղաղ բնույթ չի կրում ու ցանկացած պահի իրենք կարող են օրենքով հաստատված համապատասխան միջոցներ կիրառել: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Սարյան փողոցով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ, իսկ ոստիկանության հայտարարությունից հետո Անդրեաս Ղուկասյանը բարձրախոսով հայտարարեց.«Այստեղ ներկաներից ով ուզում է` կարող է միանալ այդ խմբին: Իսկ ով մնում է այստեղ ու մտածում է, որ այստեղ մնալն ու պայքարը շարունակելն իր քաղաքացիական պարտքն է, մենք սկսում ենք նստացույց: Եթե ոստիկանությունը սկսի իր գործողությունները, իսկ նրանք դրա իրավունքը ունեն, բռնվում ենք ձեռքերով ու առանց ուժ գործադրելու դիմադրում ենք: Ովքեր չեն կարող, թող հիմա գնան, իսկ ովքեր կարող են` մնան», - ասաց Անդրեաս Ղուկասյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Պռոշյան փողոցից մինչև Ձկան խանութ մոտ 25 ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են կանգնած, որոնց մեջ ոստիկանության զորքեր են: Ընդ որում` ոստիկանները ոչ թե ծառայողական մեքենաներով են, այլ քաղաքացիական ավտոբուսներով, որոնց երթուղու համարները հանված են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |