Է. Նալբանդյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի հետ կապելը կարող է վտանգել գործընթացը

Է. Նալբանդյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի հետ կապելը կարող է վտանգել գործընթացը

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը մշտապես շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանի, ինչը համընկնում է Երևանի դիրքորոշման հետ: Այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակի կապված է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

«Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հիմնախնդրի հետ կապելը կարող է վտանգել գործընթացը: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան միտումնավոր է փորձում կապել այդ երկու գործընթացները: Եվ դա խանգարում է միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին», - ընդգծեց արտգործնախարարի պաշտոնակատարը:

 Ուշագրավ
---