Նոյեմբերի 18-ից Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է անժամկետ հանրահավաքներ սկսել14 նոյեմբերի 2005 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբրի 18-ից Ադրբեջանի ընդդիմությունը մատդիր է անժամկետ հանրահավաքներ սկսել` պահանջելով չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ նոր քվեարկություն անցկացնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն` հանդես գալով Ընդդիմության ժողովրդավարական ճակատի կողմից Բաքվում կազմակերպված հանրահավաքին: «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբի պետ Պանախ Հուսեյնը հայտարարել է. «Հրապարակում որոշումներ ընդունելու ժամանակը եկել է»: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Իսա Ղամբարը խոստացել է, որ մոտ ժամանակներս հանրահավաքներ կլինեն ողջ Ադրբեջանում: Նա բանակցությունների կոչ է արել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Ազգային ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թիվը կաճի: «Պայքարը չի ավարտվի մի քանի հանրահավաքով եւ կշարունակվի մինչեւ վերջ, մինչ հաղթանակ»,-ավելացրել է նա: Ըստ Քերիմլիի, դեռեւս որոշում չի կայացվել հրապարակում վրաններ խփելու եւ նստացույց անցկացնելու մասին, սակայն ընդդիոմությունը պատրաստ է դրան: Հուսեյնը հայտարարել է, որ ընդդիմադիր թեկնածուները ընտրությունների արդյունքում ընդհանուր առմամբ ստացել են խորհրդարանական տեղերի երկու երրորդը: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ստացել է պատգամավորական մանդատների կեսից ավելին: Բաքվի հանրահավաքը արտոնված էր իշխանությունների կողմից: Ակցիային մասնակցել է շուրջ 12 հազար մարդ: Ոստիկանությունը նշում է 4,5 հազար հավաքված, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 80-100 հազար հոգի:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |