Սենոր Հասրաթյան. Երեկ գիշերն ադրբեջանական կողմն ակտիվացել է ու մոտ 100 անգամ խախտել հրադադարը![]() 10 ապրիլի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին մի քանի օրերին հատկապես մեծացրել են հրապարակվող ապատեղեկատվության ծավալը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պն մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա հերքեց նաև այսօր հրապարակված տեղեկությունը, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի օգնական Թեյմուր Աբդուլլայեվը հայտնել է, թե միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ֆիզուլիի շրջանում: Վիրավորը 19 ամյա Ֆարհադ Շիխսաֆիեվ Շիխվելին է, վերքը ոտքի շրջանում է, վիճակ հոսպիտալում նորմալ է գնահատվում: «Սա էլ հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: Ղարաբաղյան կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: Փոխարենը վերջին 3 օրերին ու հատկապես երեկ գիշերը շփման գծում ադրբեջանական կողմն է ակտիվացել` մոտ 100 անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը», - ասաց Սենոր Հասրաթյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |