Ռուսաստանում կբացվի 9 տեղամաս ՀՀ սահմանադրական հանրաքվեի անցկացման համար14 նոյեմբերի 2005 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2005թ. նոյեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի կապակցությամբ, ՌԴ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների համար ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն բաց կլինեն քվեարկության տեղամասերը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մամլո ծառայությունը: Քվեարկության տեղամասերը կբացվեն հետեւյալ հասցեներում.-ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, ք.Մոսկվա, Հայկական նրբ.,2 -ՀՀ Գլխավոր հյուպատոսություն, ք.Սանքտ Պետերբուրգ, Դեկաբրիստների փ.,22 -ՀՀ Գլխավոր հյուպատոսություն, ք.Դոնի Ռոստով, Սովետսկայա փ., 24 -Հյուպատոսական կետ, ք.Սոչի, Կուրորտնայա փ.,86 -ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակ, ք.Պերմ, Օրջոնիկիձեի փ., 41 -ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակ, ք.Եկատերինբուրգ, Մոսկովսկայա փ., 46 -ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակ, ք.Վլադիվոստոկ, Վերխնյայա Պորտովայա փ., 46 -ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակ, ք.Վոլգոգրադ, Դվինսկայա փ., 25 -ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակ, ք.Տոլյատի, Ավտոստրոիտելեյ փ., 68 Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Մերձմոսկովյան հայկական կազմակերպությունները կոչ են արել Հայաստանի քաղաքացիներին «այո» ասել ՀՀ Սահմանադրության բարեփոխմանը: Ինչպես հաղորդել են Մոսկվայի «Ռուս-հայկական բարեկամության» տարածաշրջանային կազմակերպությունում, որը «Սահամանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել Ռուսաստանի քաղաքական-հասարակական կենտրոնի նիստերի դահլիճում, միջոցառման արդյունքում ընդունվել է Կլոր սեղանի մասնակիցների հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Այդ փոփոխությունների ընդունումը նոր եւ կարեւոր քայլ կդառնա հայկական պետության հետագա ժողովրդավարացման ճանապարհին, ինչը հնարավորություններ կստեղծի քաղաքական եւ տնտեսական առաջընթացի համար»: Կլոր սեղանի մասնակիցները նշել են, որ փոփոխությունները, որոնք պետք է արվեն Հիմնական օրենքում, թելադրված են կյանքով եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: «Սահմանադրության նոր նախագիծը ստեղծվել է միջազգային փորձը հաշվի առնելով եւ կոչված է հավասարակշռելու իշխանության օրենսդրական, գործադիր եւ դատական թեեւրը: Հանվում է երկքաղաքացիության արգելքը եւ փոփոխությունները ընդունելուց հետո այդ հարցը կկարգավորվի օրենքով: Երկքաղաքացիությունը կարեւորագույն նշանակություն ունի մեր ժողովրդի համար եւ նրա ընդունումը թույլ կտա ներգրավել մեր սփյուռքի հայրենակիցներին հայրենիքի կյանքին: Սահմանադրության նոր նախագծի ընդունումը եւ սահմանադրական համակարգի բարեփոխումը կնպաստի նաեւ Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |