2006-2007 թթ. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀՀ բանկերին կտրամադրի 40 մլն եվրո ընդհանուր գումարի վարկեր

PanARMENIAN.Net - Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման համակարգի զարգացման նպատակով ՎԶԵԲ-ը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 2006-2007թթ. ՀՀ բանկերին կտրամադրի 40 մլն եվրո ընդհանուր գումարի վարկեր: Այդ մասին հաղորդել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնը: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգացում է ապրում է եւ այս փուլում ձեռներեցներին անհրաժեշտ են վարկային միջոցներ: Վայնշտեյնը տեղեկացրել է, որ անցած 2-3 տարվա ընթացքում ՎԶԵԲ-ը 10 մլն եվրո գումարի ազատ վարկային միջոցներ է տրամադրել հայկական «Անելիք», «Հայէկոնոմ», «Ինեկո» եւ ACBA-Bank բանկերին: Հաջորդ երկու տարվա ընթացքում EBRD գործընկերների թիվը կավելանա, սակայն որ հայկական բանկերի հաշվին, Վայնշտեյնը չի նշել` վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքը:



Նշենք, որ նոյեմբերի 14-ին EBRD-ն եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)-ին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի հայկական բանկերին կտրամադրվի 1,5 մլն դոլար ընդհանուր գումարի տեխնիկական օգնություն: Օգնությունն ուղղված է ռիսկերի նվազեցմանը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ընթացքում: Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը մեծ նշանակություն ունի անցումային տնտեսությամբ երկրների համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---