Ապրիլի 22- 24-ը Երևանում կկայանա Համահայկական երիտասարդական համաժողով![]() 10 ապրիլի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի և համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը` 2013թ. նախարարության կողմից իրականացվելիք երիտասարդական ծրագրերի վերաբերյալ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը ներկայացրեց երիտասարդական ծրագրերը: Նա նշեց, որ ապրիլի 22-ից 24-ը կայանալիք Համահայկական երիտասարդական համաժողովը լինելու է կարևորագույն ազդակ հայ երիտասարդության համար՝ սիրելու, արժևորելու և տարածելու մայրենի լեզուն: «Համաժողովի քննարկումները տեղի են ունենալու երեք թեմատիկ ուղղություններով. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առկա խնդիրները, լեզվամշակութային և երիտասարդության հիմնախնդիրները»- ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը: Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը հանգամանալից ներկայացրեց ծրագիրը, նա նշեց, որ այդ համաժողովը ոչ միայն Սփյուռքի նախարարության, այլև ընդգրկված է ՀՀ 2013թ. գերակա խնդիրների շարքում: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի շուրջ 500 երիտասարդներ: Ապրիլի 24-ին համաժողվի մասնակիցները Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո կմասնակցեն նաև մեծ ծառատունկին: Ա. Մխիթարյանը նշեց, որ Համաժողվի կազմակերպման համար սփյուռքի նախարարությունը համագործակցում է ավելի քան 30 համահայկական երիտասարդական կառույցների հետ: Ներկայացվեցին նաև նախարարության կողմից իրականացվող մյուս երիտասարդական ծրագրերը` «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոցը, դրանց մասնակցության պայմանները և հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |